Ագանթանգեղոս (հունարեն - բարի, հրեշտակ, ծն. և մահղ թթ. անհտ.) 5-րդ դարի հայ պատմիչ: Հեղինակ հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պարմությիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով:
Գրքում սփռված կենսագրական տեղեկությունների ու ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսը ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. ՏՐդար Գ. Մեծի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը, որպես ՏՐդատի և Գրիգորի աշխարհիկ ու հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է Խոսրով Մեծի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը:
Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու և մյուս հայ Մատենագիրների մոտ Ագաթանգեղոսի մասին հիշատակությունները միայն հաստատել են այդ ավանդական տեսակետը: Այստեղից արվել է այն հետևությունը, ու Ագաթանգեղոսը 4-րդ դարի պատմիչ է, նրա գրքի բնագիրը եղել է հունարեն ու թարգմանվել հայերեն 5-րդ դարում՝ հայ Գրերի գյուտից հետո:
Այս տեսակետն ընդունվել է անվերապահորեն մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը: 1709-ին Պոլսում, Գրիգոր Մարզվանեցու ջանքերով առաջին անգամ տպագրվեց Ագաթանգեղոսի «Պարմությիւն Հայոց»-ի բնագիրը: 1762-ին Հովհ. Ստիլտինգը հրատարակեց հունարեն օրինակը և լատիներեն խմբագրությունը: Նա էլ առաջին անգամ կասկածի տակ առավ Ագաթանգեղոսի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը:
Սակայն Ագաթանգեղոսի երկը, որպես Հսյաստանի պատմության աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը, նյութեր հայ հեթանոսական կրոնի և ժողովրդի հավատալիքների մասին, արտացոլում է նոր ու հին կրոնների՝ քրիստոնեության և հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը: Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին: